Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սեփական կարծիք ունեցող և այդ կարծիքն արտահայտող մարդիկ անպայման պիտակավորվում են

Սեփական կարծիք ունեցող և այդ կարծիքն արտահայտող մարդիկ անպայման պիտակավորվում են
15.05.2024 | 20:25

Հայաստանն այնքան փոքր երկիր է, մեր ժողովուրդը՝ այնքան քիչ, որ դժվար թե կարողանաս գտնել մի մարդու, ով երբևէ որևէ ակտիվություն չի ցուցաբերել կամ որևէ իրողության վերաբերյալ կարծիք չի հայտնել։

Եթե լինի այդպիսի մարդ, ապա դա թթու դրած վարունգ է, որն անտարբեր է իր հայրենիքի նկատմամբ։

Իսկ մնացած դեպքերում սեփական կարծիք ունեցող, առավել ևս, կարծիքն արտահայտող մարդիկ անպայման պիտակավորվում են Նիկոլի քարոզիչների կողմից։ Հիմա հարմար է անվանել քոչարյանական, սերժական, ռուսամետ կամ այլ բան, վաղը Նիկոլին եթե գնեն ռուսները, արդեն հարմար կլինի ընդդիմությանն անվանել ամերիկամետ։

Մտածում եմ, որ մի օր էլ Նիկոլին հանկարծ Քոչարյանը գնի, ի՞նչ անուն պիտի տան ընդդիմադիրներին Նիկոլի քարոզիչ շունիկները։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ